կարևոր
5056 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-05 12:08
Իրավական

Պարոն Չարչյանը պետք է արդարացվեր․ դատական ակտը բողոքարկելու ենք․ Էրիկ Ալեքսանյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում  հրապարակվեց Արմեն Չարչյանի գործով դատավճիռը։

«Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Չարչյանը դատապարտվեց ազատազրկման 4 տարի ժամկետով, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառվեց։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, մեղավոր ճանաչեց Չարչյանին՝ մեղսագրվող արարքում և դատապարտեց ազատազրկման՝ չորս տարի ժամկետով, հաշվի առնելով Չարչյանի՝ կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը՝ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկումը՝ 3 տարի 7 ամիս 10 օր ժամկետով։ Դատարանը սահմանված պատիժը պայմանականորեն չի կիրառել՝ սահմանելով փորձաշրջան՝ 3 տարի ժամկետով։

Լրագրողերի հետ զրույցում փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ դատարանի վճիռը կբողոքարկեն․«Սահմանվեց փորձաշրջան, ինչը նշանակում է, որ պարոն Չարչյանն անազատության մեջ չի գտնվելու․ բնականաբար, յուրաքանչյուր արդյունք, որը հանգեցնելու է պարոն Չարչյանի՝ քրեակատարողականում չգտնվելուն, մեր համար, բնականաբար, լավ է, բայց դատավաճռի մասով, ընդհանուր առմամբ, ունեք ևս անհամաձայնություն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարոն Չարչյանն ամեղ է և, տվյալ պարագայում, պետք է արդարացվեր։ Դատական ակտը բողոքարկելու ենք, վիաճարկելու ենք և փորձելու ենք արդարադատությունը, արդարացման տեսանկյունից, վերականգնել», - ասաց փաստաբանը։