կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-03 12:56
Քաղաքական

Ակնկալիքն այն է, որ ՍԴ դատավորներն իրականացնեն արդարադատություն ու չենթարկվեն բազմատեսակ ճնշումների. Լևոն Քոչարյան

Ակնկալիքն այն է, որ ՍԴ դատավորներն իրականացնեն արդարադատություն ու չենթարկվեն բազմատեսակ ճնշումների. Լևոն Քոչարյան

Ակնկալիքն այն է, որ Սահմանադրական դատարանի դատավորներն իրականացնեն արդարադատություն ու չենթարկվեն բազմատեսակ ճնշումների, որոնք մենք տեսնում ենք վերջին ամիսներին. լրագրողների հետ զրույցում այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ասաց  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։

«Երկրի առաջին դեմքից մինչև տարբեր  տեղերից արտահոսքեր, մեկ դատավորի կողմից արված հայտարարությունը, որով նա ինքնահռչակվեց, դրան հետևեց երկրի ղեկավարի հարցազրույցը, հետո եղան տարատեսակ հրապարակումներ չարաշահումների վերաբերյալ․․․ Այս ամենը եղավ այն բանից հետո, երբ ՍԴ-ն վարույթ ընդունեց մեր բողոքը,  այդ ամենը, իհարկե, ճնշում է մյուսների վրա»,- մանրամասնեց նա։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր ՀՀ Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի եւ 135-րդ հոդվածի 2-րդ մասի` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքերի եւ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների սահմանադրականության հարցը։