կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-28 16:08
Իրավական

Շարունակում եմ պաշտպանել Արմեն Գեւորգյանի իրավունքներն ու օրինական շահերը. Էրիկ Ալեքսանյան

Շարունակում եմ պաշտպանել Արմեն Գեւորգյանի իրավունքներն ու օրինական շահերը. Էրիկ Ալեքսանյան

Մամուլում շարունակում են տեղեկություններ հրապարակվել այն մասին, որ ես հրաժարվել եմ Արմեն Գեւորգյանի շահերը պաշտպանել, որոնք իրականությանն առհասարակ չեն համապատասխանում։ Մի փոքր պարզաբանում մտցնեմ: Այս մասին գրել է Արմեն Գեւորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

«Նախ օրենքի ուժով պաշտպանն իրավունք չունի հրաժարվել իր պաշտպանի շահերի պաշտպանությունից: Բացի այդ, ես դատական նիստի ժամանակ հայտարարել եմ, որ հնարավոր չեմ համարում Արմեն Գեւորգյանի շահերը պաշտպանել բացառապես դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընթացող դատավարությանն, ինչը նշանակում է, որ թե «Սիլվայի» եւ թե կարճված «մարտի 1» գործով վերադաս ատյաններում շարունակում եմ պաշտպանել Արմեն Գեւորգյանի իրավունքներն ու օրինական շահերը։

Ի դեպ դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից Արմեն Գեւորգյանին Ստրասբուրգ մեկնելու թույլտվություն տալը մերժելու մասին կայացրած դատական ակտն իմ կողմից բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարան։

Խնդրում եմ լրագրող գործընկերներին նյութ գրելիս ճիշտ ձեւակերպումներ տալ»,- գրել է փաստաբանը։