Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառուցված գործ է սա։ Այս գործով նախաքննության ավարտ էր հայտարարվել, հետո մի օր հետո կամ ժամեր հետո, մեզ կրկին հրավիրում են վարույթ իրականացնող մարմին նախաքննության ավարտ հայտարարելու և ամբողջ տրամաբանությունը կայանում էր նրանում, որ մեղադրանքի մեջ կան փոփոխություններ։ Այնքան են շտապել մեղադրանքը գրելուց, որ չեն հավատացել ի սկզբանե գրվածին, երկրորդն են գրել ու էլի շատ շտապելով․ այն աստիճան շտապ, որ թե որոշակիության խնդիր կա և թե փաստական նկարագրությունը օբյեկտիվ հենք ունեցող փաստական տվյալի հետ ուղիղ հակասության մեջ է։ Այս մասին դատարանում նշեց Լևոն Քոչարյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, այսօր՝ հունիսի 28-ին, ընթանում է Լևոն Քոչարյանի և Հայաստանի եռամարտի ֆեդերացիայի քարտուղար Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը։
Նշենք, որ Քոչարյանը նախորդ տարվա սեպտեմբերի 22-ին Երևանում ընդդիմության ակցիայի ժամանակ բերման էր ենթարկվել, ավելի ուշ նրան մեղադրանք առաջադրվեց ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար, թեև միջադեպը ֆիքսած տեսախցիկներում առկա տեսագրություններում ոստիկաններն իրեն են հարվածել: Լևոն Քոչարյանը նույն օրն էլ ձերբակալվել, ապա կալանավորվել է 1 ամիս ժամկետով։ Նա ազատ արձակվեց մի քանի ամիս անց միայն պատգամավորական մանդատը ստանալուց հետո։
Մանրամասն՝ տեսանյութում