կարևոր
4156 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-23 14:10
Իրավական

Վստահ ենք, որ այս ամենը Արմեն Չարչյանի նկատմամբ իրականացվող հերթական անօրինական հետապնդումն է․ Էրիկ Ալեքսանյան

Վստահ ենք, որ այս ամենը Արմեն Չարչյանի նկատմամբ իրականացվող հերթական անօրինական հետապնդումն է․ Էրիկ Ալեքսանյան

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը գրում է․

Քիչ առաջ մամուլից տեղեկացանք այն մասին, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր:

Ըստ տարացված նույն հաղորդագրության քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Արմեն Չարչյանը ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննված քրեական գործով, որպես փորձագետ ընդգրկված լինելով Ա. Ս-ին ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար առաջադրված մեղադրանքների առնչությամբ նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում, 2017 թվականի փետրվարի 8-ին ստորագրել է կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության ակնհայտ ԻԲՐ կեղծ եզրակացությունը:

Հանրությանը տեղեկացնում ենք, որ մեզ չի հանձնվել գործի վերաբերյալ որեւէ նյութ, ինչպես նաեւ ՀՀ գլխավոր դատախազի կողմից միջնորդագրի հիմքում դրված փաստական տվյալները։

Վստահ ենք, որ այս ամենը Արմեն Չարչյանի նկատմամբ իրականացվող հերթական անօրինական հետապնդումն է։

Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյան