| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Վրաստանը չի մասնակցի «3+3» տարածաշրջանային ձևաչափին։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին։
«Ես հանդիպումներ եմ ունեցել, ինչպես թուրք գործընկերների, այնպես էլ ադրբեջանցի և հայ գործընկերների հետ։ Նաև Իրանի ԱԳ նախարարի, երբ վերջինս Վրաստանում էր։ Մեր դիրքորոշումը նրանց համար պարզ է»,-ասել է Զալկալիանին։
Նա ասել է, որ Վրաստանը չի մասնակցի նման աշխարհաքաղաքական նախագծի, գլխավոր պատճառը՝ Ռուսաստանն է: Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան։
Զալկալիանին ասել է նաև, որ այլընտրանք կարող է լինել Վրաստանի ներկայացրած 3-ի հարթակը՝ Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի մասնակցությամբ։
«Մենք չենք ակնկալում, որ մեր հարթակի շրջանակում քննարկվելու են քաղաքական հարցեր, կամ սահմանազատման ու սահմանագծման։ Խոսքը կարող է գնալ միայն տնտեսական, ենթակառուցվածքային, տրանսպորտային նախագծերի մասին»,-ասել է նա։