կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-17 14:59
Տարածաշրջան

Վրաստանը մշակել է օրենք, ըստ որի՝ կուսակցությանը կզրկվի ընտրություններին մասնակցելու իրավունքից, եթե նրա առաջնորդն օտարերկրացի է

Վրաստանը մշակել է օրենք, ըստ որի՝ կուսակցությանը կզրկվի ընտրություններին մասնակցելու իրավունքից, եթե նրա առաջնորդն օտարերկրացի է

Իշխող «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը մշակել է օրինագիծ, որը կուսակցությանը կզրկի ընտրություններին մասնակցելու իրավունքից, եթե նրա առաջնորդը օտարերկրյա քաղաքացի է կամ հանցագործության համար դատապարտվել է ազատազրկման: Այս մասին հինգշաբթի ճեպազրույցում ասել է պատգամավոր, իշխող կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն:

«Խորհրդարան է ներկայացվել օրինագիծ, որը ենթադրում է չեղարկել այն կուսակցության նախընտրական գրանցումը, որի նախընտրական արշավում, որպես քաղաքական առաջնորդ, կմասնակցի անձ, որը չի բավարարում Սահմանադրությամբ սահմանված որակումներին»,- ասել է Կոբախիձեն՝ նշելով, որ խոսքն այն մարդու մասին է, որը կուսակցության ղեկավար է, բայց ունի այլ երկրի քաղաքացիություն կամ դատարանը մեղավոր է ճանաչել նրան ցանկացած քրեական հանցագործության համար:

Այս օրենքն առաջին հերթին ուղղված է երկրի Միխեիլ Սահակաշվիլիի դեմ։ Այսպիսով՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու իրավունքից կարող է զրկվել վրացական ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը, որի առաջնորդն ու հիմնադիրը նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին է՝ Ուկրաինայի քաղաքացի: Վրաստանի իշխանությունները նրան բազմիցս մեղադրել են վրացական քաղաքականությանը միջամտելու մեջ: Հայրենիքում Սահակաշվիլին դատապարտվել է ազատազրկման մի շարք քրեական հանցագործությունների համար:

Նշենք, որ վերջին խորհրդարանական ընտրություններին՝ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին,Սահակաշվիլիի կուսակցությունը ստացել էր 27.18 տոկոս ձայն։