|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Շվեյցարիայի խորհրդարանի պաշտոնական կայքում հրապարակվել են Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամներ Կառլո Սոմարուգի՝ 12.10.2020-ին, և Շտեֆան Մյուլլեր Ալտերմատի՝ նույն տարվա դեկտեմբերի 17-ին թվագրվող հարցերը՝ ԼՂ հակամարտության և Շվեյցարիայում SOCAR-ի գործունեության վերաբերյալ, որոնք ուղարկվել են Դաշնային խորհուրդ, և դրանց պատասխանները:
Պատասխանելով Շտեֆան Մյուլլեր Ալտերմատի՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցին՝ Միջազգային հարաբերությունների դաշնային դեպարտամենտը աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին`նշելով, որ այդ հարցը պետք է լուծվի դիվանագիտորեն` համաձայն միջազգային իրավունքի, որը երաշխավորում է արդար և կայուն խաղաղություն: