Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 18-ի նիստում հաստատեց 2021-2026 թթ. գործունեության հնգամյա միջոցառումների ծրագիրը:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց, որ ծրագրում ամրագրված են ռազմավարական նպատակները, դրանց հասնելու միջոցառումները, ակնկալվող արդյուքնները, ժամկետներն ու ֆինանսավորման աղբյուրները:
«439 հիմնական նպատակից ու 1276 միջոցառումից բաղկացած ծրագիրը հիմնված է կառավարության հանձնառությունների, այդ թվում, 2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի ու քարոզարշավի ընթացքում տրված նախընտրական խոստումների վրա, ինչպես նաեւ հայաստանի վերաբփոխման մինչեւ 2050 թվականի ռազմավարության թիրախների վրա», - ասաց նա:
Մհեր Գրիգորյանի խոսքով՝ այս ծրագիրը արտացոլում է նաեւ Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով ՀՀ-ի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը, ինչպես նաեւ ԵՄ տնտեսական եւ ներդրումային պլանի ներքո Հայաստանին տրամադրվելիք 2,6 մլրդ եվրոյի փաթեթի շրջանակներում իրականացվելիք ծրագրերը:
Փոխվարչապետը հավելեց, որ ներկայացված փաստաթուղթը համահունչ է ինչպես ԵԱՏՄ ռազմավարական ծրագրերի հիմնական դրույթներին, այնպես էլ այլ միջազգային կազմակերպությունների ու դոնորների՝ Հայաստանի համար հաստատված ռազմավարական գործընկերության շրջանակների հետ:
Մհեր Գրիգորյանը հայտարարեց, որ ծրագիրը պետք է դառնա կառավարության հիմնական աշխատանքային պլանը:
Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե այս ծրագրի մեջ որևէ նորություն չկա, որովհետև ամեն ինչ քննարկել են նախընտրական շրջանում, կառավարության ծրագրի քննարկման շրջանում:
«Ըստ էության, մեր հրապարակային հայտարարությունների իրագործման պլանն է այստեղ ներկայացված: Կարծում եմ՝ շատ մանրամասներ քննարկելու անհրաժեշտություն չկա, որովհետև կրկնվելու ենք», - նշեց Փաշինյանը: