|
Փոխարժեքներ
01 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված խորհրդի հերթական նիստը:
Նախարարությունից հայտնում են, որ նիստին մասնակցել են ՀՀ ֆինանսների նախարարության, էկոնոմիկայի նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներ, Ազգային Ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը, հասարակական կազմակերպությունների և խորհրդակցական ձայնի իրավունքով խորհրդի կազմում ընդգրկված միջազգային հայտնի խորհրդատվական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Խորհրդի նախագահ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն կարևորել է եկամուտների քաղաքականությանը վերաբերող հարցերը խորհրդի շրջանակում քննարկելու անհրաժեշտությունը:
Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով ամրագրված հարկային քաղաքականության միջոցառումները, ինչպես նաև խորհրդի գործունեության հետ կապված այլ հարցեր:
Եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված խորհրդի նիստի արդյունքներով որոշվել է շարունակել քննարկումները՝ գնահատելով առաջարկվող փոփոխությունների ազդեցությունը: