| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր կառավարության նիստում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը զեկուցեց «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրին և միջոցառումների ժամանակացույցին հավանություն տալու մասին հարցը։ Այն իրենից ներկայացնում է պետություն-համայնք-մասնավոր հատված-քաղաքացիական հասարակություն լայնաֆորմատ համագործակցություն, որը կոչված է մոբիլիզացնելու Հայաստանի Հանրապետության բնակիչներին, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, գործարար շրջանակներին և հասարակական կազմակերպություններին` մաքրելու Հայաստանն աղբից ու կանխելու դրա հետագա կուտակումները աղբահանության համար չնախատեսված վայրերում:
«Այս ոլորտում մենք ունեցել ենք ցածր մշակույթ և հիմա մենք շատ մեծ դժվարությամբ փորձում ենք հաղթահարել այս լայնածավալ խնդիրը»,- ասաց Դավիթ Լոքյանը։
Նրա խոսքով՝ իրականացվելու է նախապատրաստական քարոզչություն, ստեղծվելու է կայք, ֆինանսական որոշ դժվարություններ կան, սակայն փորձում են միջազգային կազմակերպություների հետ համագործակցել և 30-35 միլիոն դրամի միջոց հայթհայթել, որը կուղղվի քարոզչական նյութերի օգտագործմանը։ Մարզերից յուրաքանչյուրը պատրաստել է իր ծրագիրը, որում արտացոլված են աղբահանության մեխանիզմները։