|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) նորանշանակ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին:
ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ շնորհավորելով տիկին Նացվլիշվիլիին նշանակման առթիվ եւ մաղթելով բեղմնավոր աշխատանք այդ պաշտոնում՝ նախարար Խաչատրյանն իր պատրաստակամությունն է հայտնել մշտապես աջակցելու նրան իր կարեւոր առաքելության իրականացման գործում: Նախարարը հյուրերին է ներկայացրել Կառավարության հնգամյա ծրագիրը, ծրագրային նպատակներն ու առաջնահերթությունները:
Ի թիվս այլ հարցերի՝ զրուցակիցները քննարկել են նաեւ կայուն զարգացման նպատակների իրականացման հնարավորություններն ու համագործակցության նոր ուղղությունները: