|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը հաստատելու մասին հարցը: Սահմանադրական փոփոխությունների արդյունքում Ազգային անվտանգության խորհուրդը վերանվանվեց Անվտանգության խորհուրդ, ամրագրվեց, որ Անվտանգության խորհուրդը սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները:
Բացի այդ` 2015 թվականի փոփոխություններով` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 152-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվել է, որ վարչապետը գլխավորում է Անվտանգության խորհուրդը, որի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով:
Սահմանվում է Անվտանգության խորհրդի կազմը, այն բաղկացած է լինելու վարչապետից, փոխվարչապետերից, ԱԽ քարտուղարներից, ԱԳ նախարարից, պաշտպանության նախարարից, ԱԱԾ տնօրենից, ոստիկանության պետից և ԶՈՒ ԳՇ պետից։