Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության վաղվա նիստի օրակարագում ներառված է կառավարության 2018 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին հարցը: Ծրագրում են հետևյալ հարցերը. «Հայաստանում ածխաջրածնային շարժիչային վառելիքներին այլընտրանք հանդիսացող էներգակիրների կիրառման համար ենթակառուցվածքների հեռանկարային զարգացման միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Ծրագրով կսահմանվեն այլընտրանքային էներգակիրների կիրառման համար ենթակառուցվածքների հեռանկարային զարգացման միջոցառումների ցանկը, պատասխանատուները և ժամկետները: 200 մլն դրամը գերազանցող մրցակցային գնումներ կազմակերպած ՊՈԱԿ-ները կտեղափոխվեն էլեկտրոնային գնումների համակարգ: Կխթանվեն տեղական ընկերությունների կողմից բաժնետոմսերի և պարտատոմսերի թողարկումը:
Հայաստանի Հանրապետության տարածքում բազային և շարժական ռադիոմոնիտորինգի համակարգի ներդրման ծրագրի ընդունման արդյունքում կունենանք ժամանակակից տեխնիկական լուծումներով կառուցված ցանց, որը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում իրականցնել շուրջօրյա մոնիթորինգ` ժամանակին հայտնաբերելու և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրենսդրությամբ նախատեuված պահանջներին չհամապատաuխանող ռադիոհեռարձակումներ, որն էլ կապահովի պետության անվտանգության համակարգերի, տնտսվարող սուբյեկտների ռադիոէլեկտրոնային միջոցների անխափան աշխատանքը: Կսահմանվի ՏՀՏ ոլորտի զարգացման ռազմավարությունը և այն իրագործելու համար անհրաժեշտ գործողությունները, պատասխանատու գերատեսչությունները և կատարման ժամկետները: Նախատեսվում է հանրապետության բոլոր բնակավայրերից կանոնավոր ուղևորափոխադրումների ապահովում, անվտանգ երթևեկության ապահովում, ավտոմոբիլային ճանապարհների ապօրինի տեղադրվող օբյեկտների բացառում, մասնավոր ներդրումների ներգրավում, ճանապարհների որակի բարձրացում, ճանապարհների այլընտրանքի առկայություն:
Ըստ ծրագրի, գյուղատնտեսական հողերի արդյունավետ օգտագործման արդյունքում կավելանան, գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալները, կբարձրանան հողօգտագործողների եկամուտները : Կբարձրանա զբոսաշրջային ծառայությունների որակը: