կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-15 20:11
Հասարակություն

Լոռու մարզպետը գողացված համարանիշով ավտոմեքենայո՞վ է քարոզարշավ անում. Yerevan.today

Լոռու մարզպետը գողացված համարանիշով ավտոմեքենայո՞վ է քարոզարշավ անում. Yerevan.today

Yerevan.today-ը հայտնում է, որ Վանաձորի առաջիկա ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու, Լոռու գործող մարզպետ Արամ Խաչատրյանը նախընտրական քարոզարշավը մի շարք խախտումներով ու վարչական չարաշահումներով է իրականացնում:

«Նախ նա քարոզարշավը սկսել է մինչ արձակուրդ վերցնելը։ Բացի այդ՝ քարոզարշավին մասնակցում է ծառայողական ավտոմեքենայով․ սա պնդում չէ, այլ՝ կասկած, քանի որ քարոզարշավին մասնակցում է Hundai մակնիշի ավտոմեքենայով, իսկ մարզպետի ծառայողականը հենց այդպիսի ավտոմեքենա է։ Ըստ մեր աղբյուրների, դա հենց իր ծառայողական ավտոմեքենան է։

Եթե արձակուրդի մեջ է, ապա ինչո՞ւ է ծառայողական ավտոմեքենայով քարոզարշավի մասնակցում․ եթե արձակուրդի մեջ չէ, ապա ինչո՞ւ է աշխատանքային օրով քարոզարշավ անում։ Բոլոր պարագաներում, սա վարչական ռեսուրսի չարաշահում է։

Սակայն այստեղ կա մեկ զավեշտալի բան, որը քրեական էլեմենտներ է պարունակում։

Մարզպետին տեղափոխող կամ ուղեկցող՝ լուսանկարի այս ավտոմեքենայի վրա դրված է բոլորովին այլ ավտոմեքենայի համարանիշ՝ 36QD462։ Այս համարանիշը ճանապարհային ոստիկանությունը հատկացրել է Գ․Գ․-ին՝ 1998թ․ արտադրության Opel Astra ավտոմեքենայի համար։

Ստացվում է՝ Արամ Խաչատրյանին սպասարկող մեքենայի համարանիշերը փոխված են ոչ օրինական ձևով, ինչը քրեական հանցագործություն է, ոչ թե, ասենք, «տուգանքի մատերիալ»։

Առերևույթ հանցագործության համար հրավիրում ենք ոստիկանության ուշադրությունը»,- հայտնում է աղբյուրը։