Փոխարժեքներ
31 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.05 |
EUR | ⚊ | € 419.37 |
RUB | ⚊ | ₽ 3.99 |
GBP | ⚊ | £ 502.08 |
GEL | ⚊ | ₾ 140.68 |
Նիկոլ Փաշինյանը քանիցս հանդես է եկել հայտարարություններով, թե՝ Հայաստանը նախկինում մշտապես ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջկանությունը։ Այդ ելույթները մշտապես հերքվել են փաստերով։
Այսօր՝ մայիսի 22-ի մամուլի ասուլիսում, լրագրողի հարցին, թե նախկինները ի՞նչ տարածքով են ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, պատասխանեց․ «Հայաստանը միշտ էլ ասել ա, որ ճանաչում ա Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց չի ասել ինչ տարածքով է ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։
Միաժամանակ, հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ներառյալ Հայաստանից տարածքներ, գյուղեր, այդ թվում՝ Տիգրանաշենը։
Հիշեցնենք,որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բազմիցս հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը որևէ կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ։ Բերենք այդ մասին մի քանի տեսանյութ։
2002 թվականի մայիսի 27-ին Հայաստան-Սփյուռք համաժողովում նախագահ Քոչարյանը հայտարարում է․ «Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում և ձևավորվել է Սովետական միության փլուզման նաև պրոցեսների արդյունքում: Ուրեմն այստեղ խոսք չի կարող գնալ որևէ երկրի տարածքային ամբողջականության խախտման մասին, բացի Սովետական Միության, այսպես ասենք, նախկին այդ պետության տարածքային ամբողջականության մասին․․․
Ինձ հաճախ հարց են տալիս՝ որտե՞ղ է զիջման սահմանը, բոլոր հանդիպումների ժամանակ՝ հատակապես սփյուռքահայերի հետ: Անկախության և անվտանգության փաստացի մակարդակը՝ այ սա է այն սահմանը, որից այն կողմ Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացում մենք չենք կարող գնալ»։
2004թ․ հունիսի 23-ին, ԵԽԽՎ-ում, ադրբեջանցի լրագրողի հարցին ի պատասխան նախագահ Քոչարյանն ասում է․ «Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի անկախ Հանապետության տարածքային ամբողջականության մեջ։ Ճանաչո՞ւմ է Ադրբեջանը Ղարաբաղի անախությունը, թե չի ճանաճում, դա այլ հարց է, բայց չի կարող տարածքային ամբողջականությունը այդ խնդրի հետ կապ ունենալ, քանի որ այդ տարածքում մենք երբեք չենք եղել»։
2005 թվականի հոկտեմբերի 7-ին, Հայաստան այցելած Լատվիայի նախագահի հետ հանդիպմանն ժամանակ, լրագրողի հարցին ի պատասխպան, Ռոբերտ Քոչարյանն ասում է․ «Լեռնայն Ղարաբաղի Հանրապետությունը երբեք Անկախ Ադրբեջանի Հանրապետության կազմում չի եղել։ Եվ ես չեմ հիշում որև դեպք, երբ կայսրության փլուզման ընթացքում ընդհանապես խոսակցություն գնա տարածքային ամբողջականության մասին, որովհետև պարզ չէ՝ ում տարածքային ամբողջականության մասին է խոսք գնում»։
Իսկ որ Նիկոլ Փաշինյանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա, դա, ըստ էության, ոչ միայն ելույթներ են, այլև բանակցային թուղթ, որը Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել։
Մանրամսան՝ տեսանյութում։