|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
Լոռու մարզում սահմանադրական բարեփոխումների քարոզարշավ դեռ չի իրականացվում. Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
«Այս պահին չենք իրականացնում քարոզարշավ, սակայն, աշխատանքային խմբեր ենք ստեղծում, որպեսզի համայնքներում և կազմակերպություններում սահմանադրական բարեփոխումների քննարկումներ տեղի ունենան, և բնակչությանը իրազեկենք»,- նշեց մարզպետը` հավելելով, որ խոսքը կոնկրետ աշխատանքային խմբերի մասին է, որոնցում ընդգրկվելու են իրավաբաններ, դասախոսներ և այլ մասնագետներ:
Նալբանդյանի խոսքով`աշխատանքային խմբերը կսկսեն իրենց հանդիպումները բնակչության բոլոր խավերի հետ, որից հետո արդեն կարելի է ասել, որ քարոզարշավի մեկնարկը տրված է: