Փոխարժեքներ
06 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.99 |
EUR | ⚊ | € 426.85 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 509.55 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
yerevan.today-ը գրում է․
44-օրյա պատերազմը քննող խորհրդարանական հանձնաժողովում «հարցաքննության» ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի՝ իր նախորդ «հարցաքննության» ժամանակ հնչեցրած մտքերի արձագանքին։ Այն վերաբերում էր Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակ զոհերի թվին։
Փաշինյանն ասաց․ «Քոչարյանի իշխանության տարիներին բանակում եղել է 163 զոհ միայն ադրբեջանցիների կողմից, իսկ ընդհանուր՝ 928 զոհ»:
Այնուհետև հավելեց․ «Էս վիճակագրությունը պետք է ճշգտվի, որովհետև շատ արագ ձեռք բերված վիճակագրություն է»։
Նշենք, որ Yerevan.Today-ը 2021 թվականին հարցման միջոցով Գլխավոր դատախազությունից պարզել էր Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սահմաններին տարբեր տարիներին հրադադարի խախտման արդյունքում զոհերի թիվը։ Այն հրապարակել ենք մի քանի անգամ, քանի որ, չնայած պաշտոնական պատասխանին, ՔՊ-ական պաշտոնյաները քանիցս սխալ թվեր են հայտնել։
Եվս մեկ անգամ ներկայացնում ենք թվերը․
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք (1998-2008թթ․) զոհերի թիվը Հայաստանում և Ացախում կազմել է 92։
Նիկոլ Փաշինյանի օրոք մարտական կորուստներն անցնում են 5 հազարը՝ միայն 44-օրյա պատերազմից։ Պատերազմից հետո մենք ունեցել ենք սահմանին զանազան բախումներ ու պարբերաբար զոհեր, որոնցիծ ամենամեծը եղել է 2021 թվականի սեպտեմբերի 13-ի սադրանքի արդյունքում՝ 224 զոհ։
Ի դեպ, նշենք, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե 2019 թվականը Հայաստանի պատմության մեջ աննախադեպ է եղել, քանի որ ունեցել ենք ընդամենը 4 զոհ։ Այնինչ դա ևս սուտ էր, քանի որ 2001 թվականին՝ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման ժամանակ, ունեցել ենք 3 զոհ։
Խնդիրն ավելի շատ արդեն բարոյական կողմն է՝ իրավունք ունի՞ սահմանին ավելի քան 5 հազար զոհ տված իշխանության ղեկավարը խոսել այլ ղեկավարի ժամանակ զոհերի մասին՝ հստակ տեսնելով, թե երբ է եղել մեր անկախ պատմության մեջ ամենախաղաղ ժամանակահատվածը։
Վստահ ենք՝ Նիկոլ Փաշինյանն այս թվերից տեղյակ է։