կարևոր
3184 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-24 16:37
Քաղաքական

Արամ Վարդևանյանը՝ Հայաստանի ինքնիշխանության վերաբերյալ ընդդիմաության և իշխանության նախագծերի մասին․ Yerevan.Today

Արամ Վարդևանյանը՝ Հայաստանի ինքնիշխանության վերաբերյալ ընդդիմաության և իշխանության նախագծերի մասին․ Yerevan.Today

Ինչպես հայտնի է Արդարադատության նախարարությունը նախագիծ է ներկայացրել հանրային քննարկման, ըստ որի՝ քրեորեն պատժելի արարքներ են համարվում ինքնիշխանությունից հրաժարվելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով հօգուտ այլ պետության կամ միջազգային կամ վերպետական հանրային կազմակերպության ՀՀ ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը, ինչպես նաև ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը:

Հարկ է նշել, որ դեռ ամիսներ առաջ  «Հայաստան» խմբակցությունը,  ամեկ այլ  նախագծով  առաջարկում էր քրեական պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր հրապարակային ելույթներում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ և ՀՀ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային արտահայտություններ կանեն։ Նախագիծը չընդունվեց․ քաղաքական մեծամասնությունն այլևայլ  պատճառաբանություններ բերեց՝  իբրև հիմնավորում ընդդիմության նախագծի մերժմանը։

Թե ինչ զուգահեռներ կամ  հակադրումներ  ունեն  ընդդիմության մերժված և իշխանության՝ նոր ներկայացված նախագծերը, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, սահմանադրագետ Արամ Վարդևանայնը Yerevan.Today-ի հետ զրույցում  հետևյալը նշեց․

«Իմ  և գործընկերներիս՝  Աղվան Վարդանյանի, Իշխան Սաղաթելյանի հետ նախաձեռնել էինք «Քրեական օրենսգրքում»  և «Քրեական դատավարության օրենսգրքում»փոփոխությունների փաթեթ, որով  առաջարկում էինք ոչ թե պարզապես Հայաստանի հանրապետության ինքնիշխանությունը  կասկածի տակ դնող կամ  կամ դրան վնասող գործողությունների կատարումը որպես քրեորեն հետապնդելի արարք, այլ  առաջարկում էինք ՀՀ տարածքային ամբողջականությունը որևէ ձևով կակածի տակ դնելը  և մեր առաջարկած փաթեթի  երկրորդ մասը, այսինքն ՔՕ-ի հոդվածի 2-րդ մասը՝  որպես ծանրացնող  որակյալ հանցակազմին տարր, մենք առաջարկում էինք նաև ինքնիշխանությունը կասկածի տակ դնող գործողությունները։ Կարծում եմ՝ շատ կարևոր նրբույթուն է, որ ինքնինշխանության պաշտպանությանն ուղղված գործողություները և տարածքային ամբողջականությունը  պաշտպանող գործողությունները  պետք է միասնաբար կարգավորվեն և հենց այդ պատճառով է  մեր նախագիծը նման հիմնավորումնրով, նման ձևով ներկայացվել։

Կարող եմ աել, որ մեր կողմից շրջանառության մեջ դրված նախագիծը պրոֆիլային հանձնաժողվի կողմից ստացել էր բացասական եզրակացություն, բայց  ԱԺ-ում, որպես հրատապ հարց, քննության առարկա դարձավ լիագումար նիստում․  հիշեցման կարգով, ուղղակի, Արդարադատությա նախարարությունը գտնում էր, որ նման հանցակազմ  նախատեսելը հակասության մեջ կմտնի խոսքի ազատության հետ։ Իսկ քաղաքական մեծամասնությունը գտնում էր, որ նման անհրաժեշտություն չկա, չնայած նրան, որ ամիսներ  առաջ բոլորի համար էլ  պարզ էր այն հռետորաբանությունը, այն օկուպանտ վարքագիծը ադրբեջանական ռազմաքաղաքական իշխանության,  բայց օրվա իշխանություները գտնում էին, որ նման անհրաժեշտություն չկա։

Կարծում եմ՝ պարզապես խիզախություն է պետք ունենալ՝ ընդունելու, որ մեր կողմից ներկայացված նախագիծը պատշաճ էր և ենթակա էր ընդունման․  երկրորդ՝ ես չեմ հավատում այս իշխանությունների՝  նման նախագիծ ներկայացնելու  ազնվությանը , բայց, մյուս կողմից, իհարկե, եթե ամբողջական լիներ, շատ գովելիկլիներ։ Մյուս կողմից, օրվա իշխանություններն են հասցրել  ՀՀ ինքնիշխանությունը նման ռիսկերի։ Վստահաբար կարող եմ պնդել, որ  ամիսներ առաջ իրավիճակը կրկին վտանգավոր էր, կրկին ռիսկային էր»։