Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետներն հումանիտար ակցիա են կազմակերպել և իրականացրել Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջանում: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:
«Այսօր հումանիտար ակցիա է իրականացվել Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքում: Դպրոցը դպրոցական հավաքածուներ է ստացել: Վաղը ծրագրվում է հումանիտար ակցիայի անցկացում Ստեփանակերտ քաղաքի մանկապարտեզում»,- հայտնել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Կուդրինը:
Ռուս խաղաղապահները գյուղական դպրոցում ավելի քան 100 երեխայի գրենական պիտույքների հավաքածուներ են փոխանցել:
Տարեսկզբից ռուս զինծառայողներն ավելի քան 10 հումանիտար ակցիա են իրականացրել Լեռնային Ղարաբաղի կարիքավոր բնակիչների համար:
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։