|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ավելի քան 50 ուխտավորի են Ստեփանակերտից ուղեկցել Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում գտնվող Ամարաս վանական համալիր՝ մասնակցելու կիրակնօրյա պատարագին: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
«Ավելի քան 50 ուխտավոր է ժամանել պատարագի Ամարաս վանական համալիրում: Նրանց անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահները: Սրբավայրը գտնվում է կողմերի սահմանազատման գծի մոտակայքում, այդ իսկ պատճառով անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է խաղաղապահ զորակազմի զինծառայողների ներկայությունը: Բացի այդ, պատմական և մշակութային արժեքների պահպանման համար ռուս խաղաղապահները հերթապահություն են իրականացնում վանական համալիրի հարակից տարծքում»,- ասել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Սերգեյ Կալինինը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։