|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Ռուս խաղաղապահները շարունակում են աջակցություն տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի պետական մարմիններին՝ Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման և տուժած շրջանների բնակչության բնականոն կենսագործունության համար պայմաններ ստեղծելու նպատակով: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ մամուլի հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ ադրբեջանական կողմի խնդրանքով ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են ադրբեջանական ավտոմոբիլային տեխնիկայի երկու շարասյան տեղաշարժի անվտանգությունը Լեռնային Ղարաբաղի տարածքով:
«Ռուս զինծառայողների ուղեկցությամբ ավելի քան 60 բեռնատար ավտոմեքենա շինարարական նյութեր են տեղափոխել Շուշի՝ ենթակառուցվածքների վերականգնման համար»,- ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում: