|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Բարձրավան գյուղում երկու ծանր հիվանդ կա այս պահին, սպասում ենք իրենց հարազատների պատասխանին, եթե համաձայնություն տան, իրենց տեղափոխենք Կապանի բժշկական կենտրոն։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Բարձրավանի գյուղապետ Օնիկ Ավագյանը։
«Հիվանդներից մեկը ինսուլտի նախանշաններ ունի, մյուսի մոտ լուրջ առողջական խնդիրներ են, դիալիզ պետք է ստանա։ «Գորիս» բժշկական կենտրոն տեղափոխելու հնարավորություն չկա, հավանաբար կտեղափոխեն Կապան։
Պայմանավորվածություն կա, որ այսուհետ շտապօգնության ահազանգերը սպասարկեն Կապան բժշկական կենտրոնից, այդ ճանապարհին գոնե մեր սահմանապահներն են»,- նշեց նա։
Ավագյանը նշեց, որ երեկ Գորիսից ուսուցիչները կարողացել են հասնել գյուղ և իրականացրել դասապրոցես. «Տնօրենի անձնական մեքենայով, այլընտրանքային ճանապարհով, մեքենան ջարդելով եկել, հասել են երեկ, բայց վաղը ոնց կլինի, չգիտեմ։ Հացի հետ կապված խնդիրը ևս լուծվել է, հացի մեքենան այլընտրանքային ճանապարհով հաց է հասցրել»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: