Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արմավիրի Այգեշատ համայնքում սեպտեմբերի 18-ին տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ:
Համայնքում առկա խնդիրների, դրանց լուծման միջոցների մասին Yerkir.am-ը զրուցել է համայնքի գործող ղեկավար Արամայիս Մխիթարյանի հետ, ով առաջադրվել է նաև համայնքի ղեկավարի այս ընտրություններում: Հիմա մրցակից չունի, մեկ մրցակից եղել է, հետո ինքնաբացարկ է հայտնել:
Գյուղն ունի մոտ 2200 բնակիչ: Գյուղացիների հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, անասնապահությունը: Գյուղն ունի մշակույթի տուն, որտեղ գործում է ազգագրական երգի ու պարի խմբակ. դրանով որոշ չափով երիտասարդության համար զբաղմունք է ապահովում:
«Շատ ծրագրեր կան, որ չենք կարողանում իրականացնել համայնքում մեր բյուջեի հնարավորությունների սուղ լինելու պատճառով: Ինչքան էլ մենք փորձում ենք սեփական եկամուտների մասով կատարել պլանը, բայց, այնուամենայնիվ, մեր սեփական միջոցները չեն բավարարում: Թեև լինում է նաև պետության աջակցություն` դոտացիայի տեսքով, բայց դա էլ բավարար չի լինում, հազիվ բավականացնում է գյուղապետարանի մինիմալ ծախսերը հոգալուն»,- ասաց Մխիթարյանը:
Համայնքում խմելու ջրի լուծման հոգսը ամբողջությամբ գյուղապետարանի վրա է: «Խորքային հորերից ենք խմելու ջուրը մատակարարում, ու մեր հնարավորության սահմանը ներում է, որ օրվա մեջ մի քանի ժամ կարողանանք ջրով ապահովել բնակիչներին: Եթե ֆինանսական հնարավորություններ շատ ունենայինք, կարող էինք օրվա ընթացքում ավելի երկարացնել խմելու ջրի մատակարարումը: Հոսանքի ամբողջ ծախսը գյուղապետարանն է հոգում»,- նշեց համայնքապետը: