կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-29 18:46
Առանց Կատեգորիա

Ունենք 123 ծայրահեղ ծանր, 529 ծանր հիվանդ. 1739 քաղաքացու մոտ թոքաբորբ կա. Փաշինյան

Ունենք 123 ծայրահեղ ծանր, 529 ծանր հիվանդ. 1739 քաղաքացու մոտ թոքաբորբ կա. Փաշինյան

Նույնիսկ սոցիալական ցանցերի շատ մակերեսային դիտարկումները ցույց են տալիս, որ, ըստ էության, ի հեճուկս հակահամաճարակային շարժում սկսելու անհրաժեշտության, մեր բազմաթիվ հայրենակիցներ, ավելի շատ պրոհամաճարակային վարքագիծ են դրսեւորում: Այս մասին այսօր պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Շաբաթ- կիրակի օրերին մենք սոցիալական ցանցերում տեսանք բազմաթիվ ամառանոցային խնջույքների մասին, զանգվածային ուխտագնացությունների մասին տեսարանների: Տեսնում ենք, որ ի հեճուկս նրա, որ օրինակ բազմաթիվ կազմակերպությունների կողմից արված են գծանշումներն, ըստ էության, չեն օգտագործվում: Այս մաենը չեմ ասում, որպեսզի որեւէ մեկին մեղադրեմ: Ես հարկ եմ համարում պարզապես ընդգծել, որ մեր թվերը ցույց են տալիս, որ բոլորս առանց բացառության, որտեղ ինչքան եւ ինչպես կարողացել ենք, քամահրական վերաբերմունք ենք ցուցաբերում հակահամաճարակային կանոնների վերաբերյալ:

Քանի որ այս երեւույթը այսպիսի մասշտաբներ է ստացել ՀՀ-ում, մենք բոլորս, ինձնից սկսած, կարիք ունենք հակահամաճարակային վարքագիծը ռեստարտի ենթարկելու: Հակառակ դեպքում մենք չենք կարողանալու այս վիճակը հաղթահարել:

Առաջին հերթին պետական կառավարման մարմինները պետք է իրենց ոլորտում պահպանեն կանոնները: Կլինեն դրանք քաղաքացիների սպասարկման կենտրոններ, մաքսատներ, վարորդական իրավունքներ կամ համարանիշներ տրամադրող մասնաճյուղեր, անձնագրային բաժիններ, առողջապահական հաստատություններ, սոցիալական աջակցության կենտրոններ, ընդունելության քննական կենտրոններ, զորակոչային հավաքակայան եւ այլն:

Հաջորդը, կազմակերպությունները պետք է ստանձնեն պատասխանատվություն իրենց տարածքում, այլեւ հարակից տարածքներում հերթերի պահպանման համար:

Հաջորդը, ոստիկանությունը նախ պետք է իր շարքերում կանոնների պահպանման բարձր կարգապահություն ցուցաբերի, եւ ոստիկանները ոչ մի դեպքի կողքով անտարբեր չպետք է անցնեն:

Այս ամենը կարեւոր  ցույց տալու համար մեր հավաքական հավատը, որ կարող ենք այս ճգնաժամը հաղթահարել: Հաղթահարումը կախված է մեր հավաքական կամքից ու ջանքերից»,-ասաց վարչապետը:

Նա հիշեցրեց, որ կորոնավիրուսն արդեն 433 մարդու կյանք է խլել Հայաստանում եւ այդ պրոցեսը շարունակվում է. «Մեզնից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ որեւէ տեղում կանոն չպահելու արդյունքում մեծ հավանականությամբ իչ-որ մեկին դատապարտում է մահվան: Մենք այսօր մեր վարքագծի ռեստարտի, նոր կարգապահության ներդրման կարիք ունենք»:

Փաշինյանը ցույց տվեց վերլուծության գրաֆիկ, որը ցույց է տալիս համաճարակի հաղթահարման տարբեր սցենարներ: «Համաճարակի հաղթահարման լավագույն սցենարը սոցիալական համերաշխության տրամաբանությամբ կարգապահության ավելացումն է, որի արդյունքում մենք տնտեսական դժվարությունները կհաղթահարենք լավագույն սցենարով: Եթե մենք լոքդաուն անենք եւ այն պատշաճ չպահպանվի, դա մեր տնտեսության համար կունենա երկարաժամկետ եւ աղետալի հետեւանք:

Մենք այսօր ունենք ծայրահեղ ծանր վիճակում է 123 հիվանդ, ծանր վիճակում է գտնվում 529 հիվանդ: 1739 հիվանդի մոտ կա թոքաբորբ: Մենք կարող ենք փոխել այս վիճակագրությունը, եթե պահպանենք կանոնները»,-ընդգծեց նա: