Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Մեծ Շեն գյուղը շրջափակման մեջ է, տարհանում չենք կարողանում անել, այս պահին էլ կրակում են: Այս մասին NEWS.am-ին պատմեց Հին Շենի գյուղապետ Դավիթ Դավթյանը:
«Զինադադար մեր հատվածում չկա: Դեռ մեր գյուղի մեջ չեն խփել, բայց կողքերն են խփում: Անտանելի վիճակում ենք: Եղցահողից տարհանում հաջողվել է անել, բայց մեր գյուղից տարհանում չենք կարողացել անել, կանայք, ծերեր, երեխաներ... բոլորն այստեղ են: Եղցահողն արդեն չկա, հողին են հավասարեցրել, այնտեղ էլ մարդ չկա: Անորոշություն է, չգիտենք՝ ոնց անենք: Մենք ամբողջական շրջափակման մեջ ենք: Գյուղից զոհեր ու վիրավորներ չունենք, բայց մեր ընդհանուր տարածքից շատ զոհեր ունենք, շատերի տեղը չգիտենք»,- մանրամասնեց գյուղապետը:
Նա նշեց, որ հարակից Հին Շենի առավելությունն այն է, որ այնտեղ ռուս խաղաղապահներ կան:
«Բայց հասկանում եք չէ՞ արդեն ռուսն էլ ռիսկ չի անում թույլ տա դուրս գանք: Մի բանը որ ասում եք՝ է, արդեն եղել է, սա վերջն էր: Սրանց էն կողմ էլ բան չկա, չի էլ լինի», հավելեց Դավթյանը:
Աղբյուրը՝ NEWS.am