| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հայաստանի Հանրապետությունում փետրվարի 1-ից մեկնարկած գլխուղեղի իշեմիկ սուր ինսուլտի ծրագրով «Էրեբունի» բժշկական կենտրոնում անվճար հետազոտվել և բուժվել է 5 հիվանդ: Կատարվել են ինչպես համակարգչային եւ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիկ հետազոտություններ, այնպես էլ դեղորայքային բուժում եւ վիրաբուժական միջամտություններ:
Հիվանդանոց դիմած հիվանդներից 3-ին ներարկվել է Ալտեպլազա դեղամիջոցը, չորորդին կատարվել է տրոմբէկտոմիա, իսկ ամենածանր կլինիկայով բերված հիվանդին ներարկվել է Ալտեպլազա և կատարվել թրամբոէկտոմիա:
Բացի վերջին հիվանդից, մնացած 4-ը լիովին կազդուրվել են և դուրս գրվել բժշկական կենտրոնից: 5-րդ հիվանդի վիճակը մասնագետների գնահատմամբ կայուն ծանր է, գտնվում է մասնագետների մշտական հսկողության տակ:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ Հայաստանում փետրվարի 1-ից մեկնարկելու է գլխուղեղի իշեմիկ կաթվածի (ինսուլտ) բուժման պետական ծրագիր` երկու բժշկական կենտրոններում։
Սուր ինսուլտի դեպքում, բժշկական ցուցումների առկայության ժամանակ, կրկին գլխուղեղի անոթների թրոմբոլիզիսն ու ստենտավորումը կատարվելու է պետական պատվերի շրջանակներում՝ առանց հավելյալ վճարների։