Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Կոտայքի մարզի Զովունի գյուղի ՏԻՄ ընտրություններում միմյանց դեմ պայքարում է երկու թեկնածու` գործող գյուղապետ Սերժիկ Ավետիսյանը, ով գյուղապետ է 1999-ից, և նրան սատարում է ՀՀԿ-ն, և անկուսակցական, ինքնաառաջադված Վրույր Սիմոնյանը: Yerkir.am-ի հետ զրույցում Վրույր Սիմոնյանն ամփոփեց քարոզարշավը` ասելով, որ բակ առ բակ, փողոց առ փողոց հանդիպել է գյուղացիների հետ, լսել նրանց հոգսերի, խնդիրների մասին:
«Բայց իմ մրցակցի կողմից ոչ թե քարոզարշավ է իրականացվում, այլ վայրագություն: Ինձանից հետո մտնում են բակերը, լծակներն օգտագործելով` ահաբեկում մարդկանց, մեկին ասում է` հող կվերցնեմ ձեռքիցդ, մեկին ասում է` հող կտամ: Անգամ 5 հազար դրամ ընտրակաշառքի խոսակցություններ կան»,- ասաց մեր զրուցակիցը:
Միաժամանակ, անկուսակցական թեկնածուն չի կարծում, որ մրցակցի վարչական լծակների կիրառումը նվազեցնում է իր` ընտրվելու շանսերը:
Ինչ վերաբերում է գյուղի խնդիրներին, Վրույր Սիմոնյանը մատնանշեց ճանապարհների վատ վիճակը, աղբահանությունը, խմելու և ոռոգման ջրի հետ կապված խնդիրները: