|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Թուրքիայի Ազգային մեծ ժողովը հավանություն է տվել Ադրբեջանում և թշնամուն հանձնված Ակնայում թուրք զինվորականների գտնվելու մանդատի երկարաձգմանը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրած օրինագծի համաձայն՝ 2021 թվականի նոյեմբերի 17-ից Ադրբեջանում թուրք զինվորականների առաքելության ժամկետը կերկարաձգվի ևս մեկ տարով։
2020 թվականի նոյեմբերի 17-ին Թուրքիայի խորհրդարանի լիագումար նիստում հավանության է արժանացել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկը՝ թուրք զինվորականներին Ադրբեջան ուղարկելու վերաբերյալ։
Խորհրդարանը թույլ է տվել մեկ տարի ժամկետով ռազմական անձնակազմ ուղարկել Ադրբեջան՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության և փոխօգնության մասին համաձայնագրի դրույթներից բխող պարտավորությունները կատարելու համար՝ Արցախի Ակնա շրջանում ստեղծված ռուս-թուրք-ադրբեջանական մոնիթորինգի կենտրոնում հրադադար հաստատելու, խախտումները կանխելու, խաղաղություն ապահովելու նպատակով։