|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Թուրք զինվորականները Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ մեկ տարի կգործեն մոնիթորինգային կենտրոնում՝ հրադադարի ռեժիմը վերահսկելու համար:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը շաբաթ օրը հայտարարել էր, որ թուրք զինվորականները շուտով կմեկնեն Ադրբեջան, ցամաքային զորքերն ավարտել են իրենց պատրաստությունները։
Թուրքիայի նախագահ Էրդողանը նոյեմբերի 11-ին հայտարարել էր, որ Անկարան և Մոսկվան հուշագիր են ստորագրել Արցախում հրադադարի ռեժիմը վերահսկելու կենտրոնի վերաբերյալ, իրենք կմասնակցեն «համատեղ խաղաղապահ առաքելությանը»: Դրանից առաջ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան և Անկարան կաշխատեն Ղարաբաղի հարցով Ադրբեջանի տարածքում դիտորդական կենտրոնի միջոցով, բայց «համատեղ խաղաղապահ ուժերի մասին խոսք չկա»:
Նշենք, որ 1 տարի ժամկետը պայմանական է, քանզի Թուրքիան արդեն ունի պրակտիկա՝ (Սիրիայում և Լիբիայում) իր զորքերի ներկայությունն այլ երկրում երկարաձգելու առումով։