Փոխարժեքներ
12 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.35 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.8 |
GBP | ⚊ | £ 501.73 |
GEL | ⚊ | ₾ 139.79 |
ԱՄՆ-ը պետք է համագործակցի Թուրքիայի հետ, որ ներկայություն ունենա Մերձավոր Արևելքում. հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
«Մեր երկիրը տարածաշրջանային տերություն է՝ ազդեցության և շահերի տիրույթով, որն օրեցօր ընդլայնվում է մեր հարգարժան նախագահի ղեկավարությամբ: Թուրքիան ԱՄՆ-ի ուժեղ, արդյունավետ և հուսալի դաշնակիցն է տարածաշրջանում: Մենք մի երկիր ենք, որի հետ ԱՄՆ-ը կարող էր համագործակցել տարածաշրջանում»,- մեջբերում է նրան Hurriyet-ը:
Ըստ Աքարի՝ Անկարան 2011 թվականից ցանկանում էր միահամուռ գործել Սիրիայում գտնվող իր բոլոր դաշնակիցների հետ, սակայն 2015-ին Վաշինգտոնը «վերջին պահին փոխեց իր կարծիքը և թեքվեց դեպի YPG-ի (Սիրիայի քրդեր) հետ աշխատանքը»:
Թուրքիան ընդդիմադիր տրամադրվածությամբ Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերին համարում է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) մասնաճյուղ:
«Թուրքիան նաև առաջարկել է միասին գործել ԻՊ-ի դեմ Ռաքքայում և Լիբիայում, որտեղ երկու երկրներն էլ աջակցում են ազգային համաձայնության կառավարությանը, սակայն կառավարությունը չկարողացավ դրական պատասխան ստանալ այս հարցում»,- ընդգծել է Աքարը:
«Բոլորս տեսել ենք, թե ինչ է տեղի ունենում, երբ չեք համագործակցում մեզ հետ, մենք շարունակում ենք տեսնել»,- հավելել է թուրք նախարարը:
ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների հարաբերությունները լարված են մի շարք հարցերի շուրջ, այդ թվում՝ Թուրքիայի կողմից ռուսական արտադրության Ս-400 հակահրթիռային պաշտպանության համակարգերի գնման պատճառով: Թուրքիան նաև դուրս մնաց ամերիկյան Ֆ-35 կործանիչների ծրագրից:
«Մենք կարող ենք ինչ-որ կերպ լուծել Ս-400-ի և Ֆ-35-ի խնդիրները, բայց քանի դեռ Միացյալ Նահանգները գործում է Սիրիայում YPG-ի հետ դաշինքով, դա կմնա մեր հարաբերությունների ամենակարևոր պահը»,- ասել է Աքարը: