Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի Ազգային մեծ ժողովը հավանություն է տվել Մալիում և Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում ռազմական առաքելություն իրականացնելու՝ հանրապետության զինված ուժերի լիազորությունները մեկ տարով երկարաձգելու կառավարության խնդրանքին:
Այս հարցի շուրջ քվեարկությունը տեղի է ունեցել երեքշաբթի՝ հոկտեմբերի 19-ին:
Տրված մանդատի համաձայն`թուրք զինվորականներին տրվում է օրինական հնարավորություն` մեկ տարի եւս մնալ այս երկրների տարածքում:
Հոկտեմբերի 6-ին Թուրքիայի խորհրդարան է ներկայացվել ՄԱԿ-ի գործողություններում և Մալիում ու Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում թուրք զինվորականների մանդատը մեկ տարով երկարաձգելու մասին օրինագիծը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրությամբ փաստաթուղթը հիշեցնում է, որ ՄԱԿ-ը Թուրքիայի զինված ուժերի անձնակազմին հրավիրել է մասնակցելու Մալիում բազմակողմանի ինտեգրված կայունացման առաքելությանը, ինչպես նաև ԿԱՀ-ում խաղաղապահ առաքելությանը:
«Թուրք զինվորականների ներդրումը հումանիտար և քաղաքական ճգնաժամերի կարգավորման գործում, որոնք սպառնալիք են ներկայացնում աֆրիկյան մայրցամաքում խաղաղության և կայունության համար, Անկարայի ակտիվ արտաքին քաղաքականության բնական շարունակությունն է», - ասվում է փաստաթղթում:
Աֆրիկյան երկու երկրներում ՄԱԿ -ի առաքելություններին մասնակցելու առաջին նման մանդատը հաստատվել է Թուրքիայի խորհրդարանի կողմից 2016 թվականի օգոստոսի 2-ին: