կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-18 11:17
Տարածաշրջան

Թուրքիայի խորհրդարանը կքննարկի Աֆղանստանում ռազմական ներկայության երկարաձգման հարցը

Թուրքիայի խորհրդարանը կքննարկի Աֆղանստանում ռազմական ներկայության երկարաձգման հարցը

Թուրքիայի խորհրդարանը կքննարկի Աֆղանստանում թուրք զինծառայողների մանդատը 18 ամսով երկարացնելու հարցը: Համապատասխան հրամանագիրը, որը ստորագրել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, չորեքշաբթի ուղարկվել է Թուրքիայի խորհրդարան:

«Թուրքիան պատմական բարեկամական կապեր ունի Աֆղանստանի հետ: Անկարան հանդես է գալիս աֆղանական պետության ազգային միասնության, ամբողջականության և անկախության օգտին: Մեր երկիրը պատրաստ է շարունակել նպաստել աֆղանական ժողովրդի խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը: Թուրքիան համերաշխ կլինի բոլոր ոլորտներում Աֆղանստանի հետ»,- ասվում է Աֆղանստանի մասին հրամանագրի նախագծում:

Որոշումը, որն առաջին անգամ ընդունվել է 2015 թ., Թուրքիայի կառավարությանը նաև լիազորություն է տալիս արտոնել արտասահմանյան ռազմական անձնակազմի տեղափոխումը Աֆղանստան (ինչպես նաև՝ Աֆղանստանից) Թուրքիայի տարածքով:

Եթե Թուրքիայի խորհրդարանը հաստատի, Թուրքիայի Սահմանադրության 92-րդ հոդվածի համաձայն, Աֆղանստանում թուրք զինվորականների առաքելության ժամկետը կերկարաձգվի մեկուկես տարով՝ սկսած 2021 թվականի հունվարի 6-ից:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին Թուրքիայի խորհրդարանը նաև երկարաձգել էր թուրքական զորակազմի ներկայությունը Լիբիայում, իսկ դրանից ամիսներ առաջ՝ նաև Սիրիայում։ Ամենայն հավանականությամբ, Թուրքիան դեռ բազմիցս կերկարաձգի Լեռնային Ղարաբաղում գտնվող իր զորակազմի ներկայությունը։