|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Թուրքիայի Ազգային մեծ ժողովը հավանություն է տվել կառավարության խնդրանքին՝ երկու տարով երկարաձգել հանրապետության զինված ուժերի լիազորությունները Սիրիայում և Իրաքում «անդրսահմանային հակաահաբեկչական գործողություններ» իրականացնելու համար։
Իշխող «Արդարություն և զարգացում» (AKP), «Ազգայնական շարժում» կուսակցությունը (MHP) և «Լավ» կուսակցությունը (IYI Parti) կողմ են արտահայտվել առաջարկին, իսկ Հանրապետական-ժողովրդական կուսակցությունը (CHP) և Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը (HDP) դեմ են քվեարկել։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության կողմից խորհրդարան ուղարկված օրինագիծը թուրք զինվորականներին թույլ է տալիս ևս երկու տարի՝ մինչև 2023 թվականի հոկտեմբերի 30-ը, օկուպացիոն գործողություններ իրականացնել հարևան Իրաքի և Սիրիայի հյուսիսային շրջաններում։
Փաստաթղթում ասվում է, որ Թուրքիայի հարավային ցամաքային սահմանների երկայնքով շարունակվող հակամարտություններից բխող ռիսկերն ու սպառնալիքները շարունակում են աճել։
«Թուրքիան մեծ նշանակություն է տալիս Իրաքի տարածքային ամբողջականության, ազգային միասնության և կայունության պաշտպանությանը։ Սակայն PKK և ԻՊ ահաբեկչական կազմակերպությունների ներկայությունն Իրաքում ուղղակի սպառնալիք է մեր երկրի տարածաշրջանային խաղաղության, կայունության և անվտանգության համար»,- ասվում է օրենքի նախագծում։
Օրինագիծը նաև մատնանշում է Սիրիայում PKK/YPG ահաբեկչական կազմակերպության գործունեությունը։
Ինչ վերաբերում է Սիրիայի Իդլիբ նահանգում տիրող իրավիճակին, նշվել է, որ Աստանայի գործընթացի արդյունքում հաստատված խաղաղությունն ու կայունությունը դեռևս փլուզման սպառնալիքի տակ են։
Բացի դրանից՝ Թուրքիայի խորհրդարանն այսօրվա նիստում երկարաձգել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի առաքելությանը զինվորականների մասնակցության մանդատը։