Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2021-11-11 00:02
Հասարակություն

Սա ինչ-որ վատ, շատ վատ երազ է. արձագանք՝ ԱԽՔ-ի ահասարսուռ հայտարարությանը

Սա ինչ-որ վատ, շատ վատ երազ է. արձագանք՝ ԱԽՔ-ի ահասարսուռ հայտարարությանը
Para.TV առցանց հեռուստատեսության փոխտնօրեն Անժելա Նալբանդյանը արձագանքել է ԱԽՔ Արմեն Գրիգորյանին՝ նշելով.
 
«ՀՀ ԱԽՔ-ը քիչ առաջ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ այսօր Ադրբեջանը Հայաստանին տեղեկացրել է, որ այսօր գիշեր 00.00-ից սկսած Ադրբեջանը պատրաստվում է Գորիս-Կապան ճանապարհահատվածում սահմանային և մաքսային հսկողության գործառույթներ իրականացնել` տեղադրելով մաքսակետեր:
 
Չեք պատկերացնի սրան ի պատասխան ինչ է անելու Հայաստանը. տեղադրելու է սեփական մաքսակետերը: Մի հուժկու քայլ: Ուրեմն մեր երկրի մեջ մեր թշնամին գալիս մաքսակետեր ա տեղադրում, որ մեր մեքենաները ստուգի, զուգահեռ մենք էլ ենք մաքսակետեր տեղադրում` նույն մեքենաները ստուգելու համար:
 
Չեմ հավատում, որ էս իրավիճակը սեփական աչքերով եմ տեսնում: Սա ինչ-որ վատ, շատ վատ երազ է»: