կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-04 12:15
Քաղաքական

Կարող է՝ վատ երազ է տեսել. Սասուն Միքայելյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի մասին

Կարող է՝ վատ երազ է տեսել. Սասուն Միքայելյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի մասին

Այսօր խորհրդարանում «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ հեռուստատեսությամբ արած այն հայտարարությանը, թե ինքն է «Ելք» դաշինքի նախահայրը, որ «Ելք» դաշինքն ինքն է հիմնադրել: Պատգամավորը նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ մի կապ չունի «Ելք» դաշինքի հետ:

«Կարող է` վատ երազ է տեսել, չգիտեմ: Ի՞նչ կապ ունի նա «Ելք» դաշինքի հետ: Ընդհանուր փուլում, որ ցանկացել ենք համագործակցել տարբեր կուսակցությունների հետ, քննարկումներ են եղել նաև իրենց հետ, համաձայնության չենք եկել: Դա է եղել: Ո՞նց կարող է ինքը լինի «Ելք»-ի կնքահայր, նախահայր, նախապապ»,- ասաց Միքայելյանը:

Դիտարկմանը՝ թավշյա հեղափոխություն պետք է լինի` ըստ Հովհաննիսյանի, պատասխանեց, որ դրա համար պետք է հիմքեր լինեն:

Միքայելյանը նաև նշեց, որ համոզված է՝ 2018-ից հետո Սերժ Սարգսյանը կլինի երկրի վարչապետ:

Ինչ վերաբերում է այն բանին, որ «Ելք»-ն ասում է՝ ընտրությունները լեգիտիմ են, նա նշեց, որ չգիտի՝ ով ինչ է ասել, բայց, իր կարծիքով, ընտրությունները լեգիտիմ չեն եղել, այդպես ներկայացրել են իշխանությունները: