|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Մեկ ամբողջ օր մամուլի հրապարակումներին ծանոթանալուց հետո, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահպանմանը հետևելու պատասխանատվություն ունեցող Հայաստանի Հանրապետության նախագահը գիտակցել է, որ Ադրբեջանի Հանրապետությունը սահմանային և մաքսային անցակետեր է դրել այն երկրի տարածքում, որի սահմանները երաշխավորված են Հայաստանի Հանրապետության այն Սահմանադրությամբ, որին ինքը պետք է հետևեր ի պաշտոնե։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Փաստորեն, Ադրբեջանին չի զսպել հուլիսի 1-ից հոկտեմբերի 31-ը Արմեն Սարգսյանի 85 աշխատանքային օրերից 54-ն արտասահմանում անցկացրած լինելու, Դիլիջանում «Մտքերի հայկական գագաթնաժողով անցկացնելու», Սաուդիան Արաբիա պատմական այց կատարելու, ինչպես նաև Գլազգոյում Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովում ունեցած ելույթը։
Երկրում տիրող իրավիճակին Հանրապետության նախագահի արձագանքն արտահայտվել է Telegram սոցիալական հարթականում ռուսերեն լեզվով կատարված մի գրառման տեսքով։
Հավանաբար, այդ ահասարսուռ գրառումը կլուծի խնդիրը և Ադրբեջանը ժամ առաջ կփակի իր բոլոր անցակետերը և Գորիս-Կապան ճանապարհի վերահսկողությունը կվերադարձնի Հայաստանին։
Փառք՜ մեր նախագահին։
Կեցցե՛ն Հայաստանի ժողովրդավար, իմաստուն և հայրենասեր իշխանությունները»։