|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Դեկտեմբերի 5-ին` ժամը 10.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին է ներկայացել 1946 թ. ծնված Սլավիկ Մ.-ն և հայտնել, որ Էջմիածին քաղաքի Շրջանային փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կենտրոնի հետնամասում մարդ է սպանել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դեկտեմբերի 5-ին` ժամը 9.30-ի սահմաններում, Սլավիկ Մ.-ն, գումարային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով մահացու վնասվածքներ հասցնելով, սպանել է 1952 թ. ծնված Խորեն Սարգսյանին, ապա կացնով անդամահատել է դաստակները:
Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է ԴԲՓ: Սլավիկ Մ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: