Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ի պատասխան Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի՝ Արցախի համար Սփյուռքի պասիվության մասին հայտարարությանը՝ Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի նախագահը հիասթափությամբ արձանագրեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու արդյունքում մեծ խոչընդոտներ են առաջանում Հայ դատի գործունեության համար: «Այս խնդիրը մեզ համար իսկապես մտահոգիչ է: Այն մեզ երկվության մեջ է դնում, երբ Արցախի հարցը քննարկում ենք քաղաքական բարձր դեմքերի հետ», – ասում է Անէթ Մոսկոֆեանը:
Նա նկատում է. «Նախկինում՝ պատերազմի ժամանակ, այսպիսի խնդիրներ մենք չունեինք: Բոլորս գործում էինք որպես մեկ ազգ: Սակայն այսօր Հայաստանի կառավարությունն ունի առանձին օրակարգ, որը չի համապատասխանում հայ ժողովրդի, մանավանդ՝ Հայ դատի օրակարգին: Արարատին տենչալը եւ Արցախի ինքնորոշումը գոյություն չունեն այս կառավարության օրակարգում»։ Հանձնախմբից փոխանցեցին, որ տասնամյակներ շարունակ բարձրացրել են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, բայց այն արդեն հարցականի տակ է, քանի որ ՀՀ կառավարության վարած քաղաքականության մաս այլևս չի կազմում:
«Հավատացել ենք, որ միայն ինքնորոշման իրավունքի իրացմամբ է հնարավոր լուծել հիմնախնդիրը: Հավատացել ենք, որ մեր դատն իրավացի է, որ ազգերն իրավունք ունեն ինքնորոշվելու՝ անկախ տարածքային ամբողջականության հանգամանքից: Հիմա ամեն ինչ շատ դժվար է դարձել, որովհետև մենք առաջ ենք տանում հարցեր, որոնք Կառավարությունն անտեսում է: Սա մենք հակահայկական գործունեություն ենք համարում: Հենց լուծվի այս խնդիրը, մեր աշխատանքն ավելի դյուրին կդառնա: Այս պահին հարցականի տակ է դրվում մեր ազգային արժեքները, մեզ միավորող արժեքները: Բոլորս պետք է գիտակցենք, որ առանց Արցախ, Հայաստանն իսկապես չի կարող գոյություն ունենալ», – ահազանգում է հանձնախմբի նախագահ Անէթ Մոսկոֆեանը: Անդրադառնալով Արցախի պետական նախարար Ներսիսյանի պնդմանը, թե Սփյուռքն իր ամբողջ ներուժը չի գործադրում Լեռնային Ղարաբաղի համար՝ նա ընդգծում է. «Դեկտեմբերից այս հարցն արծարծում ենք Հայաստան-Միացյալ Թագավորություն բարեկամական խմբի պատգամավորների միջոցով»։ Ըստ Մոսկոֆեանի՝ բարեկամական խմբի որոշ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին նույնպես դավաճանություն են համարում։ Նա հիշեցրեց նաև, որ Համայնքների պալատի Վեսթմինսթերյան դահլիճում Պառլամենտը քննարկում անցկացրեց Արցախում ստեղծված իրավիճակի հետ կապված։