Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցները Նալբանդյան փողոցով իջան եւ Սախարովի հրապարակից հասան Ժուռնալիստների միության մոտ, որտեղ հանդիպեցին մեծաքանական ոստիկանական խմբերի, որոնք փոկել էին նրանց ճանապարհը՝ պահանջելով բացել փողոցի երթևեկելի հատվածը:։ Բագրատ Սրբազանը փորձեց հանդարտեցնել նրանց։
«Մեր նպատակը կարգ խանգարելը չի, դուք մարդկանց ապօրինի բռնել, տարել եք: Տղերք, ոչ ոք չի վախենում ձեզնից: Եթե որեւէ ավելորդ քայլ դուք կանեք, ես խոստանում են, որ ամբողջությամբ դա լինելու է ձեր պատասխանատվության վրա եւ վերջը ամեն ինչի: Հանդարտվեք, խաղաղ հետ գնացեք եւ ժողովրդին էլ մի փորձեք ահաբեկել: Էս տղաներին բերել եք ահասարսուռ տեսարան ստեղծելո՞ւ: Դուք դրա համա՞ր եք: Մարդկանց ինչո՞ւ եք ուզում վախեցնել: Ոչ ոք վախեցող չէ: Ձեր տրամաբանությունը հրահրելն է:
Ուզո՞ւմ եք ճանապարհը բացել, երկու քայլ հետ գնացեք, կբացենք»:
Ոստիկանները հետ գնացին մի քանի քայլ, իսկ Բագրատ Սրբազանի կոչով՝ երթի մասնակիցները երթևեկելի հատվածը բացեցին: