Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շատ հեռու է իրականությունից, չկա նման բան. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը` արձագանքելով լրատվամիջոցներով շրջանառվող այն տեղեկությանը, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը հայտարարել է, թե Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ԼՂՀ հակամարտության փուլային կարգավորման շուրջ համաձայնության են եկել, և իբրև թե պետք է հանձնենք 5 շրջան, ապա պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը:
«Դա շատ հեռու է իրականությունից, սա Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունն է: Ալիևը նույնպես նմանատիպ հայտարություն արեց, պարզապես`այլ խոսքերով, այլ ձևով, բայց դա չի նշանակում, որ դա իրականություն կարող է երբևէ դառնալ»,- ասաց Մելիքյանը` հավելելով. «Ալիևն ուզում է լարել իրավաիճակը, հավանաբար` նաև գիշերը վատ երազ է տեսել»:
Ի դեպ, հարցին, թե ինչո՞ւ է Սերժ Սարգսյանն այցելել ԼՂՀ, Գագիկ Մելիքյանը պատասխանեց, որ տեղյակ չէ: