կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-10 23:35
Հասարակություն

Ամեն պատեհ-անպատեհ առիթով լիզում եք թուրքի կոշիկները. արձագանք՝ ԱԽՔ-ին

Ամեն պատեհ-անպատեհ առիթով լիզում եք թուրքի կոշիկները. արձագանք՝ ԱԽՔ-ին
Հայկ Աթոյանը արձագանքել է ԱԽՔ Արմեն Գրիգորյանին՝ նշելով.

«ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, այսօր՝ հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ ադրբեջանցիները զգուշացրել են հայկական կողմին, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղադրելու են մաքսային անցակետեր, որտեղ իրականացնելու են սահմանապահ և մաքսային առաքելություն, որին ի պատասխան Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ հայկական կողմը նույնկերպ կպատասխանի և կտեղադրի իր սահմանապահ և մաքսային կետերը.
 
Հիմա հարց Արմեն Գրիգորյանին.
 
Փաստացի՝ Գորիս-Կապան ավտոճանապարհին անցակետ տեղադրելով, դուք վերահաստատում եք, որ համակերպվել եք, որ մեր ավտոճանապարհներին Ադրբեջանը կարող է անել ինչ կամենա, և դուք ընդամենը արձագանքում եք. Արդյոք հե՞շտ է ապրել գիտակցմամբ, որ դուք թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող իշպանություն եք և ամեն պատեհ-անպատեհ առիթով՝ լիզում եք թուրքի կոշիկները»: