կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-09 14:34
Աշխարհ

«Երևի ինչ-որ խնջույքի է եկել...». ՔՊ-ական Ա. Քոչարյանը, բարձր տրամադրությամբ, Եռաբլուրում է

«Երևի ինչ-որ խնջույքի է եկել...». ՔՊ-ական Ա. Քոչարյանը, բարձր տրամադրությամբ,  Եռաբլուրում է

Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում «Էջմիածին» դաշինքի ցուցակը գլխավորող Սևակ Խաչատրյանն արձագանքել է ՔՊ-ական մի քանի պատգամավորների՝ բարձր տրամադրությամբ Եռաբլուր այցելելու փաստին՝ նշելով.

«Եթե այս լուսանկարները ցուցադրենք ինչ որ օտարերկրացու ու հարցնենք՝ «ի՞նչ եք կարծում, լուսանկարի անձնավորությունը ո՞ւր է գնում, ի՞նչ տրամադրություն ունի նա», օտարերկրացին կասի՝ «երևի ինչ որ խնջույքի է եկել, ունի լավ տրամադրություն»...
 
Գիտե՞ք` ինչի ա էսպես ուրախ, էսպես վստահ, էսպես լկտի...
 
Քանի որ իր զավակները չեն զոհվել, քանի որ ինքը ոչ մի գրամ խղճի խայթ չի զգում, որ իր ու իր տերերի կառավարման ապիկարությունը ավելի քան 4000 զավակ դրեց հողի տակ...հիմա ինքն եկել ա հարգանքի տուրք մատուցելու, եկել ա «սգալու»...Եթե ուզում եք իմանալ, ապա իրա համար լրիվ մեկ ա` քանի որ իր հոգին չի ցավում, ինքը չի տանջվում, ինքը Եռաբլուր այցելելն ընկալում ա զուտ պրոտոկոլային ինչ որ արարողություն...Մահեր բերողներն էր սրանք, նայեք՝ ինչ տեսք ունի մեր պարտությունը, տպավորություն ա, որ թշնամին ա եկել հրճվելու Եռաբլուրում...
 
Դե իսկ սրա մյուս ընկերը` օլիգարխ ընկերը, հենց այսօր՝ նոյեմբերի 9-ին, ողբերգական այս օրը հենց ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ հայտարարում ա, որ հնարավոր ա ադրբեջանի հետ խաղաղության դարաշրջան բացել, էն սրբավայրում, որտեղ բոլոր ննջածներն ընկել են...
Մի խոսքով...