Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Այսօր ԱԺ-ում Yerkir.am-ը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին խնդրեց մեկնաբանել նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի հետ կապված միջադեպը:
«Իհարկե, բոլորն էլ մեկնաբանում են, որ շատ բացասական երեւույթ է, որ մեր իրականության մեջ տեղի է ունեցել: Բնականաբար, դատապարտելի է եւ իսկապես հարված էր մեր պետությանը»,- հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավորը` հավելելով, որ դա հարված էր իշխանություններին, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացուն:
Միջադեպը, ըստ Հակոբյանի, ձեռնտու էր բոլոր նրանց, ովքեր ցանկանում են հետաձգել ՀՀ-ի զարգացումը: Դիտարկմանը` քարոզարշավը չհետաձգելը վատ անդրադարձ չի՞ ունենա ընտրությունների վրա, բիծ կթողնի՞, ՀՀԿ-ական պատգամավորն այդպես էլ չկարողացավ պատասխանել: «Դժվարանում եմ պատասխանել, երեւի ինչ-որ բիծ էլ կթողի»,- ասաց նա:
Նախագահական ընտրություններից հետո կադրային փոփոխություններ կլինեն, թե` ոչ, Վահե Հակոբյանը չգիտի: Հարցը որակելով «անիմաստ»` ՀՀԿ-ական պատգամավորը, չգիտես ինչու, իրենց ծրագիրը հիշեց: