|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Քրեակատարողական հիմնարկներ գնացողներս մեր շաբաթվա, ամսվա օրացույցում հատուկ նշումներ ունենք` ում և երբ գնանք, որ բոլորին հասցնենք:
Այսօր հերթը «Նուբարաշեն» ՔԿՀ-ին էր` Դավիթ Համբարձումյանին էի տեսակցելու գնացել:
Դավիթը և´ ներսում, և´ դրսում միշտ նույն տրամադրությամբ է` աշխույժ, ակտիվ և պատրաստակամ:
Բայց ինչ էլ լինի, մեկ է` որևէ ձևով, որևէ մեկի գլխում չի տեղավորվում, թե ինչ հեշտությամբ են անմեղ մարդուն տարիներով դատական քաշքուկների մեջ ներքաշում, հետո առանց հիմքի նստեցնում:
Սա էլ կանցնի, սակայն մեծ հետք կթողնի ինչպես մարդկային ճակատագրերում, այնպես էլ այս ապօրինությունների շղթայում դերակատարություն ստանձնած պաշտոնատար անձանց կյանքում»։