Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանից հետո, լրագրողները նախարարներից հետաքրքվեցին` արդյո՞ք ապրիլի 17-ից հետո կշարունակեն պաշտոնավարել:
Առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ալթունյանն արձագանքեց, որ չգիտի` կշարունակի պաշտոնավարել, թե` ոչ, բայց նշեց, որ պատրաստ է: «Գիտեմ, որ ժամը 9-ին աշխատանքի եմ, ժամը 8-ին` տուն, և տենց ամեն օր, մնացածը չգիտեմ»,- ասաց նա:
Հարցին էլ` ազդակներ կա՞ն, որ կշարունակի պաշտոնավարել, Ալթունյանը պատասխանեց, որ հենց ստանան ազդակները, միանգամից կարձագանքեն: Ինչ վերաբերում է հարցին` իսկ համակարգը պատրա՞ստ է նրա հետ աշխատել, քանի որ դժգոհություններ են լսվում նրա հասցեին, պատասխանեց, որ լրագրողների լսածները միշտ տարբերվում են իր լսածներից: «Եկեք նույն աղբյուրից օգտվենք, կամ ձեր աղբյուրներն ինձ ասեք»,- ասաց Ալթունյանը` միաժամանակ նշելով, որ իր աղբյուրները չեն ասել, թե վատ է ղեկավարում:
Նա ասաց, որ ամեն ինչ լավ կլինի: Իսկ թե ո՞ւմ համար, պատասխանեց` բոլորի, ուղղակի պետք է քրտնաջան աշխատել:
Գյուղատնտեսության նախարարի ԺՊ Իգնատի Առաքելյանն էլ ասաց. «Գարունը բացվել է, գյուղատնտեսությունում աշխատում են, եթե այսպես շարունակվի, լավ բերք կստացվի»:
Հարցին` կշարունակի՞ պաշտոնավարել, թե՞ ոչ, պատասխանեց. «Դա կարևոր չէ, կարևորը բերքն է»:
Մշակույթի նախարարի ԺՊ Արմեն Ամիրյանն էլ, պատասխանելով հարցին` տրամադրություն ունի՞ հետագայում էլ պաշտոնավարելու, ասաց. «Ես գարնանային տրամադրություն ունեմ»:
Այլ հարցերի Ամիրյանը չպատասխանեց: