Ինչպես հայտնում է
artsakhtv.am-ը, երեկ ղարաբաղա-ադրբեջանական սահմանագիծ է մեկնել արցախյան ազատամարտի վետերանների և կամավորների հերթական խումբը: Այս անգամ հայրենիքի մերօրյա պաշտպանների հետ մարտական հերթապահություն իրականացնելու ցանկություն են հայտնել Շուշիի շրջանի ազատամարտիկները: Բերդաքաղաքում կազմակերպված միջոցառման ժամանակ Սպարապետ Վազգեն Սարգսյանի քարեղեն լուռ ներկայությամբ ազատամարտիկներին մեծ ոգևորությամբ, երգ ու պարով առաջնագիծ են ճանապարհել շուշեցիները՝ մեծ ու փոքրով: