|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, կայացավ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով առաջին դատական նիստը: Գործով մեղադրյալ, ըստ մեղադրական եզրակացության՝ մահափորձի հիմնական կազմակերպիչ, էպոսագետ Վարդան Սեդրակյանը դատական նիստերի դահլիճ մտավ բարձր տրամադրությամբ, որը չփոխվեց մի քանի րոպե տևած նիստի ընթացքում:
Այսօրվա դատական նիստին չէր ներկայացել տուժող, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Նրա փաստաբանը չբացառեց, որ հետագայում Հայրիկյանը կմասնակցի նիստերին: Իսկ Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանն ասաց, որ հետագայում պարտադիր է տուժողի մասնակցությունը դատական նիստերին:
Գործով ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանը դատարանից խնդրեց իրեն պաշտպան տրամադրել՝ պատճառաբանելով, որ գումար չունի պայմանագրային կարգով փաստաբան ընտրելու համար: Դատարանը որոշեց դիմել Հանրային պաշտպանի գրասենյակին` ամբաստանյալի համար պաշտպան նշանակելու խնդրանքով, և նիստը հետաձգեց մինչև մայիսի 20-ը: