Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինչու եւ ինչպես հանձնվեց Շուշին, ինչու եւ ինչպես հայկական կողմը մերժեղց ՌԴ միջնորդությամբ պատերչազմը ավելի վաղ դադարեցնելու առաջարկը. Ինչու եւ ինչպես պատահեց, որ պատերազմից հետո մեր տղաները ընկան գերության մեջ: Ազատության հրապարակում «Հայաստան» դաշինքի հրավիրած հանրահավաքի ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը:
«Այս եւ շատ ավելի հարցերի պատասխանները մենք անկասկած ստանալու ենք: Ստանալու ենք օբյեկտիվ քննության եւ իհարկե, ոչ այս իշխանության օրոք, եւ մեղավորները պատժվելու են: Բայց մեր այսօրվա խնդիրը շարունակական պարտությունը կանգնեցնելն է, շարունակական զիջումները: Այո, մեզ այսօր պետք է խաղաղություն, բայց պետք է արժանապատիվ խաղաղություն, ոչ թե կեղծ օրակարգերը, որ բերում են, ուզում են մեզ կերցնել: Շարունակական զիջումներով արժանապատիվ խաղաղության չենք հասնի: Մենք պետք է դիմադրենք պարտվողական հոգեբանությանը եւ այն քաղաքականությանը, որ վարում է այս իշխանությունը»,-ասաց նա:
Անդրադառնալով դեմարկացիայի եւ դելիմիտացիայի թեմային, Վահո Հակոբյանը նկատեց, որ այս իշխանությունները դրա համար ոչ ներուժ ունեն, ոչ հնարավորություն., ոչ ռեսուրս. «Պարզ տրամաբանությունն ասում է, որ պետք է ամենասկզբից առաջ քաշել նախապայմաններ: Առաջինը մեր տղաների անվերապահ վերադարձը հայրենիք: ՀՀ սուվերեն տարածքից Ադրբեջանի զինուժը դուրս վռնդելու հարցը, մեր ճանապարհները ցանկացած խոչընդոտից ազատելու հարցը: Այս գործընթացը որեւէ առնչություն չպետք է ունենա Արցախի հարցի կարգավորման հետ: Ի վերջո, մենք չենք պարտվել թուրք-ադրբեջանական տանդեմին, բանակը չի պարտվել, պարտվել են սրանք»,-ասաց Հակոբյանը:
Վահե Հակոբյանը խոսեց նաեւ տնտեսության մասին՝ նշելով, որ 2022-ի բյուջեում 100 մլրդ դրամով նվազեցրել են դեֆիցիտը եւ դա արվել է ներքին եկամուտների հաշվին. «Դա նշանակում է, որ 2022-ին սկսվելու է հարկային տեռոր, որ կարողանան այդ 100 մլրդ դրամը կարողանան հավաքեն, դնեն տեղը: Ի վերջո, սուտ, կեղծիք եւ պոպուլիզմ եւ ՕԳԳ-ն զրո է:
խոսում են ներդրումների մասին, մեկը գիտի՞, որ մեկ կոպեկ ներդրում է եղել: Ո՞ր իրեն հարգող ներդրողը այստեղ ներդրում կանի: Ոչ մեկը»,-ասաց Վահե Հակոբյանը՝ հավելելով, որ պետք է մեկ բռունցքն դառնալ եւ ազատվել այս իշխանություններից: