Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մենք շնորհակալություն ենք հայտնում սենատորներ Մենենդեսին և Պադիլային Ադրբեջանին և Թուրքիային պատասխանատվության ենթարկելու հարցում իրենց սկզբունքային առաջնորդության համար», - ասել է Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, սենատում այսօր երկու կարևորագույն օրենսդրական փոփոխությունների ներկայացումից հետո:
«Մենք աշխատում ենք Վաշինգտոնում և հիսուն նահանգից յուրաքանչյուրում՝ ապահովելու 907-րդ հոդվածը կիրառող, ադրբեջանական ռազմական հանցագործությունները հետաքննող, թուրքական անօդաչու թռչող սարքերում հայտնաբերված ամերիկյան մասերի վերաբերյալ օրենդրական այս ուղղումների ընդունումը»,- հավելել է Համբարյանը:
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսն այսօր ներկայացրել է օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որով վերջ կդրվի Ազատության Աջակցության ակտի 907-րդ հոդվածի՝ ԱՄՆ նախագահական լիազորություններին, կխոչընդոտի Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնությունը։
Առաջարկվող փոփոխությունը (թիվ 4177) Պաշտպանության ազգային իրավասության ակտի (NDAA) Սենատի տարբերակի երեք փոփոխությունից մեկն է, որը վերաբերում է Ադրբեջանին ԱՄՆ օգնությանը, ինչպես նաև 2020 թվականի պատերազմի ժամանակ Արցախի և Հայաստանի դեմ կատարված Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական հանցագործություններին: Փոփոխությունը հանում է 907-րդ հոդվածի նախագահական լիազորություններին վերաբերող բոլոր հղումները, դրույթ, որն առաջին անգամ ներդրվել է 2001 թվականին և օգտագործվել ԱՄՆ հաջորդ նախագահների, այդ թվում՝ նախագահ Բայդենի կողմից, նույնիսկ 2020 թվականին:
Սենատոր Մենենդեսը նաև ներկայացրել է երկրորդ ուղղումը (թիվ 4150), որը ԱՄՆ Պետքարտուղարությունից և Պաշտպանության նախարարությունից պահանջում է զեկույց ներկայացնել Թուրքիայի կողմից «Բայրաքթար» անօդաչու հարվածային թռչող սարքերում ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ՝ հատուկ ուշադրություն դարձնելով երրորդ երկրներին, օրինակ՝ Ադրբեջանին, դրանց վաճառքին:
Իսկ Կալիֆորնիայի սենատոր Ալեքս Պադիլլայի ներկայացված երրորդ ուղղումը (թիվ 4251) պահանջում է Պետդեպարտամենտի և Պաշտպանության դեպարտամենտի համատեղ զեկույց՝ 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների՝ ներառյալ հարձակումների ժամանակ ամերիկյան տեխնոլոգիաների կիրառումը. սպիտակ ֆոսֆորի, կասետային ռումբերի և այլ արգելված զինամթերքի օգտագործումը, օտարերկրյա վարձկանների ներգրավումը։
Մենենդեսի և Պադիլլայի փոփոխությունների վերաբերյալ Սենատի քվեարկությունը կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ շաբաթ: